Վազգեն Մանուկյանը կանգնած է նորօրյա Հայաստանի պատմության ակունքներում. ՀՀ ԱԺ նախագահ

Armenpress 12:38, 13 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Մանուկյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ:  Ձեր անունն ու գործունեությունն անմիջականորեն կապված են նորօրյա Հայաստանի պատմության հետ: Դուք կանգնած եք դրա ակունքներում` լինելով Ղարաբաղյան շարժման առաջնորդներից եւ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ղեկավարներից մեկը, որպես պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ մեծ ներդրում ունենալով թե՛ պետականության հիմքերն ստեղծելու, թե՛ այդ հիմքերն ամրապնդելու գործում:

Անկախ զբաղեցրած պաշտոններից` Դուք արժանապատվորեն եք ծառայել հայրենիքին` այսօր էլ ակտիվ գործունեություն ծավալելով ի շահ Հայաստանի:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն եւ ամենայն բարիք»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am