Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դորդմունդի «Բորուսիա»-ի առաջիկա երկու հանդիպումների տոմսերը գրեթե սպառված են

Դորդմունդի  «Բորուսիա»-ի առաջիկա երկու հանդիպումների տոմսերը գրեթե սպառված են

ԵՐԵՎԱՆ, 12  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորդմունդի  «Բորուսիա»-ի առաջիկա 2 տնային հանդիպումների տոմսերը գրեթե սպառված են: Փետրվարի 13-ին դորդմունդցիները Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակներում կհուրընկալի  «Հաննովեր 96» թիմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դորտմունդցիների պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, այս խաղում վաճառքի հանված 81 359 տոմսերից 80 700 արդեն վաճառված են:  Նախատեսվում է, որ շուրջ 600 տոմս վաճառքի կհանվի խաղի օրը: Ակնկալվում է, որ դրանք ձեռք կբերեն «Հաննովեր»-ի երկրպագուները: Այս թիմը սովորաբար ճանապարհորդում է շուրջ 5000 երկրպագուների հետ:

Նշենք, որ «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է՝ վաստակած 45 միավորովՙ: «Հաննովեր 96»-ը եզրափակում է աղյուսակը, վաստակած 14 միավորով թիմը 18-րդ հորիզոնականում է:

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի հավանական մեկնարկային կազմում նշվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը:

Դորդմունդի «Բորուսիա»-ի հաջորդ հանդիպումը փետրվարի 18-ին է: Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում գերմանական թիմը կհուրընկալի  պորտուգալական «Պորտո»-ին: Այս խաղի տումսերից միայն 400-ն են, որ դեռ հասանելի են ինտերնետի միջոցով: Մինչ այս պորտուգալական թիմը իր երկրպագուներին 3000-3500 տոմս ձեռք բերելու հնարավորությսուն է ընձեռել:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am