Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Շմոլ գազի թունավորմամբ Գավառի հիվանդանոց տեղափոխված անձանց կյանքին վտանգ չի սպառնում

Շմոլ գազի թունավորմամբ Գավառի հիվանդանոց տեղափոխված անձանց կյանքին վտանգ չի սպառնում

ԳԱՎԱՌ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում շմոլ գազից թունավորված Արմինե Ս-ի, Արեն Բ-ի, Անահիտ Մ-ի, Օֆելյա Մ-ի, Մերի Ե-ի, Անահիտ Ն-ի առողջական վիճակները բավարար են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանը, նրանք այժմ շարունակում են գտնվել հիվանդանոցում, բուժման մեջ:

«Շմոլ գազից թունավորում ստացած վեց անձինք մեզ դիմել են երկու օր առաջ, ստացել բուժօգնություն եւ գնացել տուն` չցանկանալով ստացիոնար բուժումը շարունակել: Բայց երեկվա ընթացքում, ինքնազգացողության վատացման դրսեւորման պայմաններում, նորից դիմեցին բժիշկների օգնությանը: Այժմ բոլորն էլ ստացիոնար բուժում են ստանում մեզ մոտ, նրանց ինքնազգացողությունը բավարար է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հավանաբար, նրանք հիվանդանոցից դուրս կգրվեն վաղը»,-նշեց Աշոտ Կարապետյանը:

Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1979թ. ծնված Արմինե Ս.-ն, 2004թ. ծնված Արեն Բ.-ն, 2006թ. ծնված Անահիտ Բ.-ն, 1960թ. ծնված Անահիտ Մ.-ն, 1997թ. ծնված Օֆելյա Տ.-ն և 1982թ. ծնված Մերի Ե.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է քննություն:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am