Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը պահապան ծառայության կողմից ստացել Է «Անվեհեր» կոդային անունը

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը պահապան ծառայության կողմից ստացել Է «Անվեհեր» կոդային անունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Բեռնի Սանդերսն օրերս իրեն տրամադրված պետական պահապան ծառայությունից ստացել Է Intrepid («Անվեհեր») կոդային անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իսկ առաջինն այս նորությունը հասարակայնությանը հայտնել Է ամերիկացի ռադիոհաղորդավար Բիլ Փրեսը: Նրա վկայությամբ՝ այս կոդային անունն ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը 74-ամյա Սանդերսի համար ընտրել Է երկրի քաղաքական կյանքի վրա Ուոլ սթրիթի «մեծ փողերի» ազդեցությունը սանձելու՝ նրա կողմից ակտիվորեն ձեռնարկվող փորձերի պատճառով:

Գաղտնի ծառայության գործակալների կողմից Սանդերսի անվտանգության ապահովում սկսելու մասին հայտնի Է դարձել փետրվարի 3-ին: Դա այն ժամանակ հավաստել Էր ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարության մամուլի ծառայությունը, նախարարություն, որի կառուցվածքի մեջ Է մտնում Գաղտնի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am