Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լավրովն ու Քերին Մյունխենում հանդիպում են անցկացնում

 Լավրովն ու Քերին Մյունխենում հանդիպում են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում անցկացնում են երկկողմ հանդիպում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանձնել է Սիրիայում զինադադար հաստատելու առաջարկությունը և սպասում է ԱՄՆ արձագանքին մինչ նշյալ խմբի հանդիպումը: «Մենք ներկայացրել ենք կրակի դադարեցման մասին մեր առաջարկները, որոնք լիովին հստակ են»,-ասել է Լավրովը Քերիի հետ հանդիպմանը:

ԱՄՆ պետքարտուղարն էլ իր հերթին նշել է, որ պատրաստվում է ՌԴ արտգործնախարարի հետ քննարկել «Սիրիայում կատարվող երևույթների» բոլոր կողմերը, մասնավորապես, հումանիտար իրավիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am