Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մայքլ Հովհաննիսյանը դարձել է ճկասուսեր մրցաձեւի Հայաստանի չեմպիոն

Մայքլ Հովհաննիսյանը դարձել է ճկասուսեր մրցաձեւի Հայաստանի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 11  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում փետրվարի 11-ին մեկնարկած սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության առաջին օրը մարզիկները ելույթ են ունեցել ճկասուսեր ձեւում: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, ճկասուսեր ձեւում մասնակցել են 32 մարզիկ: Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է  Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմեն Դալաքյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել Հայկ Բարսեղյանն ու Հենրիկ Բալիկյանը:

Այս ձեւում կանայք կմրցեն փետրվարի 13-ին: Առաջնության մասնակիցները ուժերը կչափեն եւս երկու մրցաձևերում՝ թրասուսեր եւ խոցասուսեր: Փետրվարի 12-ին կկայանա խոցասուսեր մրցաձեւի տղամարդկանց եւ կանանց մրցելույթը:

Հայաստտանի առաջնությանը մասնակցում է ավելի քան 100 մարզիկ Երեւանից, Բյուրեղավանից, Գյումրիից եւ Վանաձորից: Առաջնության արդյունքների հիման վրա կձեւավորվի ՀՀ հավաքականը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Ա. Մադոյանի տեղեկացմամբ, Մայքլ Հովհաննիսյանն առաջինն է, ով ապահովել է իր տեղը սուսերամարտի Հայաստանի հավաքականում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am