Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստամբուլահայ մտավորական Սևան Նիշանյանին տեղափոխել են պատժիչ խուց

Ստամբուլահայ մտավորական Սևան Նիշանյանին տեղափոխել են պատժիչ խուց

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին, ով ազատազրկման մեջ է գտնվում Սուլթանհիսարի փակ ռեժիմի բանտում, 11 օրով տեղափոխել են պատժիչ խուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24-ը:

Բանտի տնօրինության նման որոշման պատճառն այն է, որ պոլսահայ մտավորականի մոտ հայտնաբերել են համացանց մատակարարող սարք և կրիչ, ինչն արգելված է բանտում:

2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել:

Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության սխալների հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին: Նիշանյանը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին տեղափոխվել էր Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ պայմանները բանտարկյալների համար համեմատաբար ավելի մեղմ են: Սակայն 2016 թվականի հունվարին լեզվաբանը կրկին տեղափոխվել է նույն բանտի փակ ռեժիմի հատված: Նիշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն բողոքարկել է իր պաշտպանյալին փակ ռեժիմի բանտ տեղափոխելու մասին դատարանի որոշումը: Բողոքարկման գործընթացը մի քանի ամիս կտևի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am