Հարավային Կորեան իր քաղաքացիներին տարահանում է Քեսոնի ինդուստրիալ համալիրից
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունն սկսել Է իր քաղաքացիների տարահանումը ԿԺԴՀ-ի հետ համատեղ՝ Քեսոնի ինդուստրիալ համալիրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը:
«Քանի որ Հյուսիսային Կորեան համաձայնություն Է տվել (Քեսոնից) իր քաղաքացիների տարահանման՝ Սեուլի պլանին, հարավկորեացի աշխատակիցները կարող են ազատորեն մտնել համալիրի տարածք եւ դուրս գալ այնտեղից»,- մեջբերում Է անում գործակալությունը Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչի խոսքից:
Փետրվարի 10-ին գերատեսչությունը հայտարարել Էր Քեսոնի համալիրի աշխատանքի դադարեցման մասին՝ ի պատասխան հունվարի 6-ին Փենյանի կողմից միջուկային փորձարկման եւ փետրվարի 7-ին տանող հրթիռի արձակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում