Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի մամուլը քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա

Իրանի մամուլը քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական առաջատար մամուլի կառույցները քաղաքացիներին կոչ են արել առաջիկայում եւ Նովրուզի երկշաբաթյա տոներին չմեկնել Թուրքիա` նշելով, որ այդ երկիրն այլեւս անվտանգ չէ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը, քննադատելով իրանցի զբոսաշրջիկներին Թուրքիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու համար, հայտնել է, որ Թուրքիայի զբոսաշրջությունը մեծ կորուստներ է կրում ռուս եւ գերմանացի քաղաքացիների` այդ երկիր մեկնելուց հրաժարվելու պատճառով, իսկ իրանցիներն իրենց այցերով շարունակում են օգնել Թուրքիայի տնտեսությանը:

Fars-ը իրանական զբոսաշրջային ընկերություններին քննադատել է այն բանի համար, որ վերջիններս շարունակում են գովազդել Թուրքիայի հանգստավայրերը:

«Թուրքիայում վտանգավորության եւ ահաբեկչական սպառնալիքի առկայությանը հակառակ, իրանցիները դեռ շարունակում են մեկնել այդ երկիր: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նշանառության տակ է վերցրել Թուրքիայի բոլոր հանգստավայրերը, Անթալիան եւ Քեմերը: Ինչպես ռուսներն ու գերմանացիներն են հրաժարվում մեկնել Թուրքիա, այնպես էլ պետք է իրանցիները չմեկնեն այդ երկիր», -հաղորդել է գործակալությունը:

Թուրքական մամուլը իրանական առաջատար մամուլի այդ կոչը «Թուրքիայի թիկունքին արված հարված» է բնութագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am