Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երևանում գիտության և մշակույթի երախտավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն

Երևանում գիտության և մշակույթի երախտավորների հիշատակը հավերժացնող 
հուշատախտակներ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ  անվանի  բանաստեղծուհի,  գրող,  թարգմանիչ  և հասարակական  գործիչ  Մետաքսեի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև միջնադարի հայ գիտնական,  մանկավարժ,  հասարակական  գործիչ  Մխիթար Գոշի, ՀԽՍՀ  վաստակավոր  բժիշկ,  բժշկական  գիտությունների թեկնածու, Երևանի  գլխավոր  մանկաբույժ  Ռոզա  Մկրտչյանի, ականավոր  պատմաբան,  ակադեմիկոս  և  քարտեզագիր Սուրեն  Երեմյանի, լուսանկարիչ  Գաբրիել  Խանոյանի,  ականավոր  պատմաբան,  ակադեմիկոս  Հրանտ  Ավետիսյանի և քանդակագործ  Խաչատուր  Հակոբյանի  հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշում է կայացրել «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը տրամադրված տարածքի  անհատույց  օգտագործման  պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am