Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

ՀՀ ՊՆ-ն ակտիվ համագործակցում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ղեկավարության հետ

ՀՀ ՊՆ-ն ակտիվ համագործակցում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հետ: Աշխատանքներ են տարվում ոչ միայն օպերատիվ մարտական պատրաստության պլանավորման իրականացման, այլ նաև տեղի բնակչության հետ կապի ապահովման ուղղությամբ: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառանալով Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից իրականացվող խախտումներին: «Դուք տեսնում եք, որ մենք համատեղ կայազորային բավականին մեծ միջոցառումներ ենք իրականացնում տարբեր տոնակատարությունների շրջանակներում և այդ միջոցառումներն են նաև, որ համապատասխան փոխըմբռնման մթնոլորտ են ստեղծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Օհանյանը:

Նա հավելեց՝ եթե լինում են խախտումներ, դրանք պետք է ստանան իրենց պատասխանը: «Համենայնդեպս, հրամանատարական կազմում տեղի ունեցած փոփոխությունները կատարվել են նաև նրա համար, որ դեռևս գոյություն ունեցող թերությունները վերացվեն»,- եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am