Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Մահացել է բրիտանացի գրող Մարգարետ Ֆորսթերը

Մահացել է բրիտանացի գրող Մարգարետ Ֆորսթերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 8-ին Լոնդոնում 77 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի գրող Մարգարետ Ֆորսթերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

Ֆորսթերը գրել Է շուրջ քսան վեպ եւ տասը կենսագրական գիրք: Նա հռչակ ձեռք բերեց 1960-ական թվականների կեսերին՝ «Ջորջի աղջիկը» վեպի լույսընծայումից հետո: 1966 թվականին դրա մոտիվներով նկարահանվել Է համանուն ֆիլմը՝ Լին Ռեդգրեյվի եւ Շառլոտա Ռեմփլինգի մասնակցությամբ, որի անվանաերգը՝ Georgy Girl-ը, The Seekers խմբի կատարմամբ դարձել Է միջազգային հիթ:

Մարգարետ Ֆորսթերի գեղարվեստական երկերի թվում են «Զբոսայգին», «Միսիս Փենդլբերիի գայթակղումը», «Մասնավոր թղթերը» գրքերը: Նրա «Հարսնացուի անծանոթ ըեկերուհին» վերջին վեպը լույս Է տեսել 2013 թվականին:

Ֆորսթերը նաեւ հայտնի Է Ուիլյամ Թեքերեյի մասին («Վիկտորիական ջենթլմենի գրառումները») եւ ֆեմինիզմի պատմության մասին («Կարեւոր քույրեր») գրքերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am