Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Շվեդիայի արտգործնախարարը Երևանից կմեկնի Բաքու

Շվեդիայի արտգործնախարարը Երևանից կմեկնի Բաքու

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը փետրվարի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Այցի շրջանակում Շվեդիայի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի իր գործըներոջ` Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մամուլի ասուլիս կհրավիրեն:

Մարգոտ Վալստրյոմը փետրվարի 8-9-ը ժամանել է Հայաստան: Նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Եղեռնի զոհերի հիշատակին: Ավելի ուշ սպասվում է նրա հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am