Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի ԱԳՆ-ը կուսումնասիրի Ադրբեջանի ԱԱՆ նախկին ղեկավարի կապը վահաբիների հետ

Իրանի ԱԳՆ-ը կուսումնասիրի Ադրբեջանի ԱԱՆ նախկին ղեկավարի կապը վահաբիների հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաիքն գործերի նախարարությունը կուսումնասիրի վահաբիների (իսլամի ծայրահեղական սունիական աղանդ) հետ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի համագործակցելու մասին կապված հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական IRNA լրատվական գործակալությունը, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեին Ջաբեր Անսարին:

Մեկնաբանելով զբաղեցրած պաշտոնից հեռացված Ադրբեջանի ԱԱՆ նախկին ղեկավարի` վահաբիների հետ կապի մասին հարցը, Անսարին ասել է. «Այդ հարցը կուսումնասիրվի, որոշակի հանգամանքների հայտնաբերման դեպքում` դրանց մասին կհայտարարվի»:

Ըստ մամուլի` Ադրբեջանի ԱԱՆ նախկին ղեկավարը Կովկասում զգալի դերակատարություն է խաղացել վահաբիներին զինելու գործում եւ սերտորեն համագործակցել է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ: Իրանում կասկածներ կան, որ այդ համագործակցությունը վնասել է Թեհրանին:

Ավելի վաղ հայտնվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով ԱԱ նախարար Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովին պաշտոնից ազատելու մասին: Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱՆ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրա վրա նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը  գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:

Մինչ այժմ զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱԱՆ 9 բարձրաստիճան, այդ թվում` 4 գեներալ եւ 100-ից ավելի միջին մակարդակի աշխատակիցներ, ձերբակալվել ԱԱՆ 50-ից ավելի աշխատակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am