Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մասնագետը խորհուրդ է տալիս ինֆորմատիկայի դասերին երեխաներին սովորեցնել տպել հայատառ

Մասնագետը խորհուրդ է տալիս ինֆորմատիկայի դասերին երեխաներին սովորեցնել տպել 
հայատառ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջընթաց են ապրում և մոտ ապագայում բոլորին հասանելի կլինեն հայատառ հավելվածները: Այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը փետրվարի 8-ին հրավիրված ասուլիսում, որը նվիրված էր համացանցում հայատառ գրելու օրվան: Այն նշվում է փետրվարի 7-ին: «Ցանկալի է դպրոցներում ինֆորմատիկայի դասերին երեխաներին սովորեցնել ոչ միայն տարբեր ծրագրերից օգտվել, այլ նաև հայատառ տպել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարտիրոսյանը:

Համացանցում հայատառ գրելու նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ. փետրվարի 5 -ին ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որով կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Լրագրողների հետ հանդիմանը Զոհրապ Եգանյանը նշեց, որ նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ: Ըստ նրա` կարելի է հաղթահարված համարել նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն:

Զոհրապ Եգանյանը հավելեց, որ նախաձեռնության բոլոր անդամների ու իրենց տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ է անում բոլոր անհատներին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին համացանցում հայերեն գրել, բացառապես մեսրոպատառ:

Համացանցում պետական լեզվով գրելու օր ունեն նաև Իսրայելը և Վրաստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am