Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թայվանում փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել երկու մարդու

Թայվանում փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել երկու մարդու

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանցի փրկարարներին փետրվարի 8-ին հաջողվել է երկրաշարժի հետեւանքով փլված 17-հարկանի շենքի փլատակներից դուրս բերել երկու մարդու: Իսկ զոհվածների ընդհանուր թիվը, ըստ վերջին պաշտոնական տվյալների, հասել Է 37-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են օպերատիվ շտաբում, 40-ամյա տղամարդը եւ տարեց կինը փլատակների տակ անցկացրել են ավելի քան 50 ժամ: Նրանց երկուսին Էլ հոսպիտալացրել են ծանր վիճակում: Թայնան հատուկ մունիցիպալիտետի նույն այդ շենքի ավերակներում մնում են եւս ավելի քան հարյուր տուժածներ:

6,4 մագնիտուդով երկրաշարժը կղզում տեղի է ունեցել լույս փետրվարի 6-ի գիշերը: Թայնան հատուկ մունիցիպալիտետում ավերվել են մի քանի տասնյակ շինություններ: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ Գաոսյուն քաղաքում եւ Պինդունի եւ Ցզյաիի գավառներում, սակայն այնտեղ առանձնապես մեծ վնաս չի պատճառվել:

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ կղզու իշխանություններին առաջարկել Է մայրցամաքային Չինաստանի աջակցությունը տարերային աղետի հետեւանքների վերացման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` Getty


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am