Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄՄԿ-ն կանխատեսում է եւս 1 մլն միգրանտների ժամանումը Եվրոպա

ՄՄԿ-ն կանխատեսում է եւս 1 մլն միգրանտների ժամանումը Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) կանխատեսում Է, որ 2016 թվականին Եվրոպային սպասում Է եւս 1 մլն միգրանտների ժամանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՄՄԿ-ի տվյալներով՝ 2015 թվականին Միջերկրական ծովով Եվրոպա Է հասել 1 մլն 4 հազար 356 գաղթական: Փախստականների այս հսկայական հոսքը կարող Է կանգնեցնել միայն Սիրիայի իրադրության արմատական փոփոխությունը:

«Եթե վաղը Սիրիայում հանկարծ դադարեն մարտական գործողությունները, եւ միլիոնավոր մարդիկ ցանկանան վերադառնալ հայրենիք, վերակառուցել իրենց տները եւ վերականգնել տնտեսությունը, ապա, իրոք, կարող են տեղի ունենալ շատ արագ փոփոխություններ»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՄՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Վերջին ժամանակներս եվրոպական աշխարհամաս ժամանած միգրանտների 91 տոկոսը կազմում են երեք երկրներից՝ Սիրիայից, Աֆղանստանից եւ Իրաքից փախստականները:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am