Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանիայում «միգրացիոն» հավելված է ստեղծվել սմարթֆոնի համար

Գերմանիայում «միգրացիոն» հավելված է ստեղծվել սմարթֆոնի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում հատուկ հավելված Է ստեղծվել սմարթֆոնի համար, որը փախստականներին կօգնի կողմնորոշվելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին հայտնել Է Միգրացիայի եւ փախստականների գործերի համերկրային գերատեսչությունը:

Հավելվածը հայտնվել Է Աշխատանքի տեղավորման գծով ֆեդերալ գործակալության (BA), Bayerischer Rundfunk հեռուստառադիոընկերության եւ Գյոթե-ինստիտուտի հետ գերատեսչության համագործակցության արդյունքում: Ծրագիրը կոչվում Է Ankommen՝ ժամանում. այն հասանելի Է iOS եւ Android գործառնական համակարգերի համար:

Ankommen-app-ը տեղեկատվություն Է պարունակում այն մասին, թե ինչպես Գերմանիայում հայտ ներկայացնել փախստականի կարգավիճակ ստանալու համար, ինչպես աշխատանք գտնել եւ ինչպես կյանքը կազմակերպել ԳՖՀ-ում: Հավելվածը նաեւ թույլ Է տալիս օգտվել գերմաներեն լեզվի առցանց-դասընթացից:

Հավելվածում կա «Կյանքը Գերմանիայում» բաժինը, որը, ինչպես նշում Է գերատեսչությունը, տեղեկատվություն Է բովանդակում Գերմանիայի քաղաքական եւ իրավական համակարգերի վերաբերյալ, «ազատորեն դավանանք ընտրելու հնարավորության, տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության մասին»:

Ծրագիրը հասանելի Է արաբերեն, անգլերեն, ֆարսի, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am