Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի 
դիվերսանտներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարի 3-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։ «Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Է. Մուսայելյանը։

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am