Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Նալբանդյանը տարօրինակ է համարում հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի նախապայմանները

Նալբանդյանը տարօրինակ է համարում հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի 
նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դիվանագիտության և հռետորաբանության մեջ տրամաբանություն գտնելը դժվար է: Սրանք ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերն են` ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Թուրքիայի ԱԳՆ-ի այն պնդումը, որ առանց ԼՂ հիմնահարցի կարգավորման, հնարավոր չեն հարաբերություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև: «Որևէ նոր բան չկա այս հայտարարության մեջ: Տարօրինակն այն է, որ ոչ թե Հայաստանն է նախապայմաններ առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, այլ ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան է նման նախապայման դնում: Սա տարօրինակ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա նկատեց, որ նմանատիպ գործելաոճով Թուրքիան համագործակցություն չի կարող զարգացնել ոչ միայն Հայաստանի, այլև ուրիշ երկրների հետ:
2016-ի հունվարի կեսերին Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am