Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լրացավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության 7 տարին

Լրացավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության 7 տարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական հաշտարարի գրասենյակ 2015  թ. ներկայացվել է 3829 դիմում-բողոք, որոնցից 3263-ը վերաբերել են ֆինանսական համակարգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«2015-ին  քննության են ընդունվել 1448 պահանջ, ինչը  2014 թ. նկատմամբ ավելացել են 13,5 տոկոսով: 2015 թ. պահանջների քննության ընթացքում գրանցվել է գործերի քննության բարձր ցուցանիշ՝ 78,64 տոկոս:  1448 քննվող գործերից 218-ը դեռևս գտնվում են քննության փուլում»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հաշտարարի միջնորդությամբ քննված 1448 գործերից 1230-ի շրջանակներում հատուցվել է  176,708,260 ՀՀ դրամ: Փոխատուցման ցուցանիշը դեռևս կավելանա:

Այս տարի պահանջների քանակն ըստ ծառայությունների կազմել է բանկերի դեմ՝ 1448, ապահովագրական ընկերությունների դեմ՝ 1091, ապահովագրողների բյուրոյի դեմ՝ 15, վարկային կազմակերպությունների դեմ՝ 14, դրամական փոխպհատուցումներ իրականացնող կազմակերպությունների դեմ՝ 1 դիմում-բողոք:

Հաշտարարը նշեց, որ ֆինանասական համակարգի հաշտարարի հայստանյան գրասենյակը հանդիսանում է ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի անդամ: Հաշտարարի գրասենյակում ծառայությունները մատուցվում են լիովին անվճար:

 Ֆինանասական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆիանսականմ համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ. հունվարի 24-ից: 2016 թ. հունվարի 24-ին լրացավ հաշտարարի գրասենյակի գործունեության 7 տարին:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am