Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ատոմակայանի ղեկավարությունը Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանակներում մեկնարկած՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքները։ Զեկուցվել է, որ արդեն սկսվել են համակարգերի, սարքավորումների և շինությունների համալիր զննման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դրանից հետո որոշում կկայացվի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ։


Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ։ Այդ ընթացքում կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am