Հասարակական

Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 29

1 րոպեի ընթերցում

Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 29

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 29-ի ժամը 12:00-ը, քանի որ տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլում Ավետիսյանների դստրերը` Անահիտ Կոշտոյանն ու Լուսինե Ավետիսյանը, և փեսան` Եգոր Ադամյանը, ի վիճակի չէին մասնակցել հարցաքննությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հաջորդ դատական նիստին մասնակցելու համար կծանուցվեն նաև մյուս վկաները:

Մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո իրեն մեղավոր ճանաչելու՝ դատավորի հարցին մեղադրյալ Պերմյակովը պատասխանեց. «այո»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում