Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵՄ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն համարել

ԵՄ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն 
համարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ հունվարի 18-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ժամանակ ԵՄ-ն վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵՄ պաշտոնական կայքը:

«Եվրամիությունը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ ԵՄ համար: Անվտանգության հարցը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին լուրջ մտահոգության առարկա է: ԵՄ-ն վերստին զսպվածության կոչ է անում և վերահաստատում իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին` ուղղված հակամարտության կարգավորմանը: Այն խրախուսում է ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով երկխոսության իրականացումը»,- ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ` ընդգծելով, որ Եվրամիությունն առաջիկայում էլ պատրաստակամ է աջակցել խաղաղարար առաքելություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am