Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը

Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստ: Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, Նորայր Թորոսյանը և երկրի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը:

Կանանց առաջնությունու կմրցեն 10 շախմատիստուհի՝ Մանե Ադամյանը, Սոնա Ասատրյանը, Արմինե Բաբայանը, Սուսաննա Գաբոյանը, Նարինե Գասպարյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Արփինե Գրիգորյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը:

Հայաստանի առաջնությունը մեկնարկում է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 23-ին:  Առաջին տուրը կկայանա հունվարի 11-ին ժամը 16:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am