Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ 
ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հասանելի բոլոր գործիքները կիրառում Է ԼՂ հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու համար, ներառյալ բարձր մակարդակի հանդիպումները: Այդ մասին ասված Է անցնող տարվա արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրադրության լույսի ներքո Ռուսաստանն ակտիվ դեր Է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու հարցում՝ դրա համար կիրառելով հասանելի բոլոր գործիքները, այդ թվում՝ ամենաբարձր ու բարձր մակարդակի հանդիպումները,-տեղեկացրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:-Համապատասխան նախաձեռնությունները հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլին Երեւան եւ հունիսին Բաքու կատարած այցերի ընթացքում, ինչպես նաեւ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ համապատասխանաբար ապրիլին եւ մայիսին Մոսկվա կատարած պաշտոնական այցերի ժամանակ»:

«Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված Է կողմերին ուղղված հաստատակամ կոչը՝ հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը եւ առկա առաջարկությունների հիման վրա շարունակել համապարփակ կարգավորման հասնելուն նպատակամղված աշխատանքը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am