Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Համայն Ռուսիո պատրիարքը շքանշան է շնորհել Սամվել Կարապետյանին

Համայն Ռուսիո պատրիարքը շքանշան է շնորհել Սամվել Կարապետյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍՄոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին շնորհել է Սուրբ մեծ իշխան Դանիլ Մոսկվացու III աստիճանի շքանշան՝ Դուբրովկայում սուրբ Կիրիլի ու Մեթոդիոսի տաճարի շինարարության հարցում ունեցած ավանդի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է tashir.ru-ն:

Մոսկվայի նոր տաճարը գտնվում է Դուբրովկայում, այն կառուցվել է ի հիշատակ 2002 թվականի ողբերգական իրադարձությունների: Ինչպես հայտարարել է պատրիարք Կիրիլը, նոր սրբատեղիի կառուցումը ցույց է տալիս ահաբեկչության անմեղ զոհերի ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ովքեր պաշտպանել ու պաշտպանում է վտանգներից:

Կիրիլի ու Մեթոդիոսի տաճարը Դուբրովկայում դարձել է առաջին եկեղեցին, որի շինարարությունը կայացել է Մոսկվայում 200 տաճարների շինարարության ծրագրի իրականացման շրջանակում, որի նախաձեռնությունը պատկանում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին:

Սա առաջին մրցանակը չէ, որին արժանացել է Սամվել Կարապետյանը: Այսպես, 2012 թվականին պատրիարք Կիրիլը նրան շնորհել էր Ռուս ուղղափառ եկեղեցու Փառքի ու ազնվության II աստիճանի շքանշան՝ սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճարի վերականգնման գործում ունեցած ավանդի համար:

Իսկ 2001-ին Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ 2-րդը նրան շնորհել էր սուրբ Դանիլ Մոսկվացու II աստիճանի շքանշան Կալուգայի մարզի Նեդելնոյե գյուղի եկեղեցու վերականգնման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am