Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օտարեկրյա դեսպանները ամանորյա տոնավաճառի ամենաակտիվ մասնակիցներից էին

Օտարեկրյա դեսպանները ամանորյա տոնավաճառի ամենաակտիվ  մասնակիցներից էին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵՍԿԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ամանորյա բարեգործական տոնավաճառին ակտիվ մասնակցում են նաև ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիտվայի դեսպանատները`  նոր գույներ ավելացնելով նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի թղթակիցը շրջել է օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տաղավարներով և արձանագրել ամենահետաքրքրաշարժ դրվագները:

Բրազիլական տաղավարում Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն բրազիլական հայտնի Կայպիրինյա ալկոհոլային կոկտեյլն է պատրաստում տոնավաճառի այցելուների համար: «Կայպիրինյան շատ հայտնի է Բրազիլիայում, սակայն այն արդեն կարելի է գնել Հոնկոնգում, Տոկիոյում, Փարիզում, Նյու Յորքում և Երևանում: Այն պատրաստվում է լայմից, եղեգնաշաքարից, սառույցից և ռոմ հիշեցնող Կաշասա խմիչքից: Կայպիրինյան շատ լավ համադրելի է Կոշինյա կոչվող բրազիլական ուտելիքի հետ, որը պատրաստվում է հավի մսից և արտաքինից հավի ազդր է հիշեցնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում բացատրեց դեսպանը:

Այստեղ ֆուտբոլի և կառնավալի սիրահարները կարող են գտնել հուշանվերներ Բրազիլիայից: Տաղավարի հետևի պլանում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվում է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի մասին տեսահոլովակ: «Եկեք Բրազիլիա, Հայաստանը ոսկե մեդալներ է շահելու, դուք պետք է այնտեղ լինեք»,- խրախուսում է դեսպանը:

Բարեգործական տոնավաճառին այցելուների ամենաաշխույժ շարժը նկատվում էր չինական տաղավարի շուրջ: Մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի կինը` Ջան Յու Մեյը, գոհունակությամբ նշեց, որ այս կերպ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ծանոթանալ չինական ապրանքատեսակներին և մշակույթին: Տաղավարը հագեցած էր չինական տարաբնույթ ապրանքներով` մետաքսե շարֆ, ճենապակե իրեր, օղի, թեյի տեսականի և այլն:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արդեն երկրորդ տարին ենք մասնակցում այս միջոցառմանը: Մեզ ասել են, որ հավաքված ողջ գումարը կտրամադրվեն կանանց ձեռներեցության զարգացմանը: Կարծում եմ` դա շատ օգտակար գործ է և կարևոր սոցիալական նշանակություն ունի, քանի որ Հայաստանում և Չինաստանում կանայք շատ կարևոր դեր են խաղում ընտանիքում և հասարակական կյանքում»,- ասաց դեսպանի կինը:

Մի փոքր այն կողմ, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն այցելուներին է հյուրասիրում լիտվական շոկոլադ, բույսերից պատրաստված լիտվական լիկյոր և ավանդական հարսանեկան թխվածքը` շիկոտիսը: Շուտով հայկական շուկա մուտք կգործի մսամթերք արտադրող լիտվական նոր ընկերթյուն: «Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի խոշոր խանութների ցանցերի հետ մեր արտադրանքը մինչև Նոր տարի վաճառքի հանելու համար»,- ասաց «Klaipedos Smelte» ընկերության ծրագրերի ղեկավար Տոմաս Վալաուկասը` համոզմունք հայտելով, որ հայ սպառողին իրենց արտադրանքը դուր կգա:

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Տոնավաճառին մասնակցել են նաև սիրիահայ կանայք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am