Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԱՊՀ դիտորդերը գոհ են քվեարկության ընթացքից

ԱՊՀ դիտորդերը գոհ են քվեարկության ընթացքից

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ դիտորդերը գոհ են քվեարկության ընթացքից: Տասը դիտորդից բաղկացած խումբն այցելել էր Երևանի Ս. Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում  Բելառուսից Միխայել Պետրուշինը նշեց, որ ժամը 11.30-ի դրությամբ արդեն 4 ընտրատեղամասում են եղել: «Եղանակը բարենպաստ է, քաղաքացիների տրամադրություն էլ բարձր: Մենք արձանագրեցին, որ ընտրատեղամասերում քվեարկությունն անցկացվում է օրենքի շրջանակներում: Քաղաքացիները հանգիստ իրենց քաղաքացիական պարտքն են կատարում: Այս ընթացքում ոչ մի խնդիր չենք արձանագրել, ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները բոլոր մեր հարցերին պատասխանում են հստակ, կոնկրետ և տրամադրում տեղեկատվություն: Մենք կարծում ենք, որ հասարակությունը ճիշտ ընտրություն կկատարի»,-ասաց դիտորդը:

Օրվա ընթացքում դիտորդական խումբը նախատեսում է լինել 10-ից ավելի ընտրատեղամասերում:

Դեկտեմբերին 6-ին ընթանում է ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Ժամը 8-ի դրությամբ Հայաստանում բացվել ու բնականոն քվերակություն է ընթանում 1989 ընտրական տեղամասերում: Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am