Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահմանադրական փոփոխությունների դեպքում մարդիկ իրենց խնդիրների լուծումը կապելու են խորհրդարանի հետ. Արտակ Զաքարյան

Սահմանադրական փոփոխությունների դեպքում մարդիկ իրենց խնդիրների լուծումը կապելու են 
խորհրդարանի հետ. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական կառավարման մոդելը հնարավորություն է ընձեռում Ազգային ժողովին ունենալ ավելի մեծ լծակներ ներազդելու համար ՀՀ կառավարության վրա, որպեսզի սոցիալական առումով քաղաքացիներն իրենց ավելի պաշտպանված զգան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տանը կայացած երիտասարդների և ազատամարտիկների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա նկատեց, որ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու ամենաիրատեսական ճանապարհը հենց Սահմանադրական փոփոխություններն են: «Սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում Ազգային ժողովը դառնալու է ներկայացուցչական մարմին, որտեղ կուսակցությունները կզարգանան և գաղափարական միտք կարտահայտեն և մարդիկ իրենց խնդիրների լուծումը կկապեն խորհրդարանի հետ»,-շեշտեց Արտակ Զաքարյանը:

Սահմանադրական փոփոխությունների քննարկումը կազմակերպել էր «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը:

Արտակ Զաքարյանը հավելեց նաև, որ կուսակցական շահի տեսանկյունից «Հանրապետական» կուսակցությանը ձեռնտու չէ Սահմանադրական բարեփոխումները, քանի որ մեծամասնական ընտրակարգի բացակայության պարագայում, որևէ կուսակցության դժվար թե հաջողվի ստանալ բավարար քվեներ խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: ««Հանրապետական» կուսակցությունը, երկրի քաղաքական կյանքում իր մասնակցությունը նվազեցնելու հաշվին, ավելացնելու է քաղաքական դերակատարների թիվը, ինչը կնպաստի քաղաքական ներկապնակի բազմազանությանը»,- պարզաբանեց պատգամավորը:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am