Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

De Beers տունը կառաջարկի ադամանդն ընտրել ըստ ճաշակի

De Beers տունը կառաջարկի ադամանդն ընտրել ըստ ճաշակի

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: De Beers մակնիշի կրպակը դեկտեմբերի 1-ին Պետական հանրախանութում բացում Է ադամանդների ցուցահանդես-վաճառք, որը կտեւի մինչեւ տարեվերջ: Գնորդներին հասանելի կլինի Beauty Scan ծառայությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով մամուլի տեղեկագրին:

Պոտենցիալ հաճախորդների ուշադրությանն են առաջարկվելու մատանիների հինգ հիթային մոդելներ: Դրանց թվում են «արքայադուստր» քառակուսի երեսակման 2,5-կարատանոց դեղին ադամանդը, «կուշոն» երեսակման դեղին ադամանդը կամ «բարձիկը», եզրաշերտով ագուցված կլոր երեսակման վարդագույն  ադամանդը, որը զարդարված Է մանր ադամանդներով, կլոր դեղին ադամանդը՝ երկու եռանկյունի անգույն քարերով, եւ 2,03-կարատանոց կլոր անգույն ադամանդը՝ փայլեցված սպիտակ ոսկուց պատրաստված կարճ շրջանակով:

De Beers ընկերությունը հիմնադրվել Է 1888 թվականին: 1939 թվականին մշակել Է ադամանդների 4Cs (carat, cut, clarity & colour, կամ «կարատը, երեսակումը, մաքրությունը եւ գույնը») դասակարգումը: 1947 թվականին ընդունվել Է բրենդի A Diamond is Forever («Ադամանդ՝ ընդմիշտ») կարգախոսը: 2001 թվականին ընկերությունը միավորվել Է LVMH կոնցեռնի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am