Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդել Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդել Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային նրա հակաօդային պաշտպանությունն ապահովելու գործում, բայց դա առնչություն չունի ռուսական Սու-24-ի վրա գրոհի միջադեպի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Թուրքիան կարեւոր դաշնակից Է, մենք այնտեղ ենք գտնվում երկար տարիներ, եւ այդ աշխատանքը ոչ մի առնչություն չունի անցած շաբաթ ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետ»,-ասել Է նա:

«ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում Իսպանիան Թուրքիայում տեղակայել Է հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան տեղաբաշխել են ինքնաթիռներ՝ մեր դաշնակցի օդային տարածության անվտանգության ապահովման համար,-ասել Է նա:-Դա Թուրքիային աջակցման միջոցառումների մի մասն Է, եւ ես սպասում եմ, որ այդ բնագավառում նոր որոշումներ կընդունվեն առաջիկա շաբաթներին»:

«Բայց ես ցանկանում եմ կրկնել, որ այդ ջանքերը գործադրվում են արդեն մի քանի տարի: Ինչ վերաբերում Է ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպին, ապա մենք պետք Է գտնենք ապաԷսկալացման, լարվածության թուլացման հնարավորություններ եւ շփումներ հաստատենք, այդ թվում՝ ռազմական կապուղիներ, որոնք թույլ կտան կանխել նման միջադեպերը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`   EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am