Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իտալիայում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված «Հայերի նահատակությունը» գրքի շնորհանդեսը

Իտալիայում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված «Հայերի նահատակությունը» 
գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Տոռիտե դի Սիենայի համայնքային իշխանության կազմակերպմամբ և Իտալիայում ՀՀ դեսպանության, Տոսկանային նահանգային իշխանության և Սանտ Էդիջիոյի համայնքի հովանավորությամբ «Տեատրո դելլի Օսկուրի»-ում, որը Իտալիայի ամենահին ակադեմիաներից մեկն է, նոյեմբերի 23-ին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հրատարակված «Հայերի նահատակությունը» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է հանրային դիվանագիտության մեջ մեծ ավանդ ունեցող Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գրքի շնորհանդեսին ելույթ են ունեցել Տոսկանայի նահանգային խորհրդի նախագահ Էուջենիո Ջիանին և փոխնախագահ Մոնիկա Բարնին, Սիենայի արքեպիսկոպոս Մոնսինյոր Ստեֆանո Մանետին և Տոռիտա դի Սիենայի համայնքապետ Ջիակոմո Գրացին: Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Պերուջիայի օտարերկրացիների համալսարանի պրոֆեսոր Ֆեդերիկա Գուացինին և գրքի հեղինակ Մարկո Իմպալիացցոն բանախոսել են Հայոց ցեղասպանության, թուրքական ժխտողականության և մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման թեմաների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am