Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայ սուսերամարտիկներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայ սուսերամարտիկներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները` Էդուարդ Օվիկյանը և Մայքլ Հովհաննիսյանը, մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնից:

Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ՝ մտնելով 128 լավագույնների մեջ: Այնուհետ կարողացավ հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, սակայն պարտվեց ռուս սուսերամարտիկին: Օվիկյանին հաջողվեց հաղթահարել երկու փուլ միայն: Այս մրցաձևում մասնակցում էին 278 մարզիկ աշխարհի տարբեր երկրներից:

Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) խմբային փուլում տարավ 4 հաղթանակ: Վերջինիս հաջողվեց մտնել 64 լավագույնների մեջ, բայց պարտվեց ճապոնացի մարզիկին: Հովհաննիսյանը կարողացավ Օլիմպիական խաղերի վարկանիշային 2 միավոր ձեռք բերել:

Սուսերամարտիկների համար տարին ավարտված է: 2016 թվականին հունվարին կկայանա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am