Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էրդողանը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ ԻՊ-ի հետ կապն ապացուցվելու դեպքում

 Էրդողանը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ ԻՊ-ի հետ կապն ապացուցվելու 
դեպքում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ պաշտոնական Անկարան ԻՊ-ից ապօրինի ճանապարհներով նավթ է գնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է Փարիզում՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության, թե Թուրքիան ռուսական ինքնաթիռը խոցել է ԻՊ-ից ապօրինի նավթ գնելու համար: «Եթե դա ապացուցվի, ապա ես այս պաշտոնում այլևս չեմ մնա, սակայն հարցնում եմ պարոն Պուտինին՝ արդյոք դու կմնաս քո պաշտոնում: Ես բացահայտ այժմ խոսում եմ այս մասին: Այսօր որոշ առաջնորդների հետ էլ եմ քննարկել այս հարցը: Փոքր-ինչ համբերատար լինենք, զգացմունքայնությամբ չգործենք: Նրանց «փեշերին որքան քար կա, թող թափեն, դրանից հետո եթե մենք էլ հավաքված քարեր ունենանք, մենք էլ կսկսենք թափել»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ իրենք ահաբեկչական կազմակերպության հետ նավթի առքուվաճառքով չեն զբաղվում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարություն էր արել՝ ասելով, թե թուրքական կողմը խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռն ահաբեկչական ԻՊ-ից նավթի ներմուծման անվտանգությունն ապահովելու նպատակով: Նա նաև հիշեցրել էր, որ Ռուսաստանում կռված ահաբեկիչներն այժմ հայտնվում են Թուրքիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am