Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընթացիկ տարում նվազել են արտակարգ պատահարների քանակությունը

 Ընթացիկ տարում նվազել են արտակարգ պատահարների քանակությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում նվազել է արտակարգ պատահարների դեպքերը: Այս մասին, «Արմենպրես՚-ի հաղորդմամբ, տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

ՙԸնդհանուր առմամբ ընթացիկ տարվա հետ համեմատ 2013-2014թթ. առավել հարուստ էին պատահարներով: Նախորդ տարվա հետ համեմատ այս տարի գրանցված արտակարգ դեպքերի քանակությունը 158-ով պակաս է, իսկ տոկոսային առումով այն պակաս է 8,6%-ով: Այս տարի հատկապես խոշոր նվազում է նկատվում հրդեհների դեպքերի թվում, որոնք նվազել են 325 դեպքով՚, - ասաց Հովհաննես Խանգելդյանը:

ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը հավելեց, որ ընթացիկ տարի ակնառու նվազումներ են նկատվումն շմոլ և բնական գազերից թունավորումների դեպքերի քանակությունում, որոնք նախորդ տարիներիներին աստիճանաբար աճում էին: Ընթացիկ տարում 19 դեպքով նվազել են բնական գազից թունավորումները, իսկ 69-ով` շմոլ գազից: Նրա դիտարկմամբ, դա պայմանավորված է նաև տաք եղանակով և ջերմագեներատորների քիչ օգտագործմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am