Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՖՖ նախագահը հանդիպել է «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ

ՀՖՖ նախագահը հանդիպել է «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպել է «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:  Ավելի քան մեկ ժամ ՀՖՖ նախագահը պատասխանել է շարժման անդամների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին այս օրերին շրջանառվող խնդիրներին, երկրպագուների պահանջներին՝ կապված ազգային հավաքականի խաղերի տոմսերի, գլխավոր մարզչի նշանակման հետ և այլն: Տեղի է ունեցել անկեղծ երկխոսություն-զրույց ՀՖՖ նախագահի և ֆան շարժման անդամների միջև: 

Անդրադառնալով նոյեմբերի 29-ին Հայաստանի ազգային հավաքականի 9 ֆուտբոլիստների հայտարարությանը՝ ՀՖՖ նախագահը, վկայակոչելով «Առավոտ» օրաթերթին այդ առնչությամբ տված իր մեկնաբանությունը, նկատել է, որ սպասում էր հավաքականի արձագանքին: «Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ: Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ և նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ: Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք: Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը»,-ասել է Հայրապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am