Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը պահանջում Է դադարեցնել իր միջուկային ծրագրի հետաքննությունը

Իրանը պահանջում Է դադարեցնել իր միջուկային ծրագրի հետաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ամբողջությամբ չի կատարվի, եթե շարունակվի ռազմական մշակումների հետ կապված հետաքննությունը, որոնք Թեհրանն իրականացնում Էր անցյալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին:

«Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործումն անհնարին Է, եթե անցյալի նկատմամբ հետաքննությունը չփակվի»,-տեղական ԶԼՄ-ներին հայտնել Է Շամխանին:

Նրա խոսքով՝ «վեցյակը» պետք Է հրաժարվի խնդրի ռազմական ասպեկտի քննարկումից:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am