Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչն ավելի շատ մեդալներ էր ակնկալում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչն ավելի շատ մեդալներ էր ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով, հավաքականը կարող էր ավելի շատ մեդալ նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: «Տղաների ելույթներից գոհ եմ, բայց ավելի շատ մեդալների էի սպասում: Մեր բռնցքամարտիկները լավ պատրաստված էին, կարող էին ևս երկու մեդալ նվաճել, սակայն տարբեր պատճառներով դա չստացվեց: Կային հավասար մենամարտեր, որտեղ նախապատվությունը տրվեց մրցակցին, սակայն չեմ ցանկանում ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Աղամալյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է նոյեմբերի 19-29-ը լեհական Կոլոբժեկ քաղաքում, հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե (Վահե Բադալյանն, 52 կգ) և մեկ բրոնզե մեդալ (Ալեն Դանիելյան, 49 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am