Գյուղական համայնքներում անօթևանության խնդիրը կլուծվի առաջիկա երկու տարիներին
ԳՅՈՒՄՐԻ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ուղիներ է փնտրում գյուղական համայնքներում անօթևանության խնդրի լուծման համար. առաջիկա երկու տարիների ընթացքում խնդիրը կլուծվի:
«Այս տարի Գյումրիում 250 բնակարանի խնդիր լուծվեց, նախատեսում ենք նույնքան խնդիր լուծել նաև հաջորդ տարի: Սրանով Գյումրիում անօթևանության խնդիրը կլուծվի: Այս պահին լուրջ քննարկումներ կան գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման հետ կապված, և մենք հայթայթելու ենք գումարներ, որպեսզի գյուղական բնակավայրերի 2016-2017թթ. այս ծրագիրն ավարտենք: Դրանով մենք կավարտենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթեւանության հետ կապված խնդիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի մասին խոսելով` նոյեմբերի 29-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում