Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին` երեկոյան ժամերին, 2-3-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին կնվազի 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, դեկտեմբերի 2-3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին` երեկոյան ժամերին, 2-3-ին սպասվում է անձրև, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 2-3-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, դեկտեմբերի 2-ին` +10 դեկտեմբերի 3-4-ին` +6 աստիճան:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am