Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանի կողմից Սիրիայում հարվածներ հասցնելու հավանության չի արժանացել

Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանի կողմից Սիրիայում հարվածներ 
հասցնելու հավանության չի արժանացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս բավարար ձայներ չի ստացել համայնքների պալատի պատգամավորների կողմից, որպեսզի կարողանա Սիրիայում ԻՊ-ի դեմ հարվածներ հասցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին «Բի-Բի-Սի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոն:

Պատասխանելով հարցին, թե` կառավարությունը տվյալ հարցի շուրջ արդյո՞ք ունի ներքին պալատի պատգամավորների բավարար աջակցությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Դեռևս ոչ. Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և անհրաժեշտ է շարունակել այդ աշխատանքը»:

Ֆելլոն նաև ընդգծել է, որ նախարարների կաբինետը, վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորությամբ, նախընտրում է, որպեսզի քվեարկությունը կայանա հաջորդ շաբաթվա ընթացքում, սակայն դրա համար կառավարությունը պետք է հավելյալ աշխատանք կատարի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am