Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Եվրո-2016-ը
16:14, 28 Նոյեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրել է France Football-ը: Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային թիմի մարզչական շտաբի կարծիքով Բենզեմայի և ազգային ընտրանու մյուս անդամ Մատյո Վալբուենայի հետ կապված շանտաժի պատմությունը բացակասական կանդրադառնա թիմի վրա:
Ավելի վաղ Բենզեման ձերբակալվել էր Վալբուենային շանտաժի ենթարկելու մեղադրանքով: Սակայն հետագայում ազատ էր արձակվել ոչ բավարար ապացույցների պատճառով: Բենզեման և մի քանի այլ ֆուտբոլիստներ Վալբուենային շանտաժի են ենթարկել ինտիմ բնույթի տեսանյութով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում