Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիա միգրանտների զուտ ներհոսքը ռեկորդ Է սահմանել՝ հասնելով 336 հազարի

Մեծ Բրիտանիա միգրանտների զուտ ներհոսքը ռեկորդ Է սահմանել՝ հասնելով 336 հազարի

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիա «մաքուր» կամ զուտ-միգրացիան մեկ տարում (2015 թվականի հունիսի դրությամբ) հասել Է ռեկորդային թվի՝ 336 հազարի: Այս տվյալները ներկայացրել Է երկրի Ազգային վիճակագրական բյուրոն (ONS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թիվը, որն արտացոլում Է Միացյալ Թագավորություն մուտք գործած մարդկանց եւ այնտեղից մեկնած մարդկանց թվաքանակի միջեւ տարբերությունը, 82 հազարով ավելի Է եղել, քան մեկ տարի առաջ:

Մասնագետների խոսքով՝ Մեծ Բրիտանիա ժամանած մարդկանց մեծ մասը եկել Է աշխատելու եւ սովորելու: Կառավարության կարծիքով, այս տվյալները խոսում են միգրացիան մինչեւ կայուն մակարդակ իջեցնելու անհրաժեշտության մասին:

Վարչապետ Քեմերոնի դիվանատունն այն կարծիքին Է, որ զուտ-միգրացիայի չափերը չպետք Է գերազանցեն տարեկան 100 հազարը:

Ծայրահեղ աջ «Միացյալ Թագավորության անկախության կուսակցության» (UKIP) առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել Է, որ վիճակագրական տվյալներն արտացոլում են միգրացիան հսկողության տակ պահելու կառավարության կատարյալ անկարողությունը: Նա բրիտանացիներին կոչ Է արել 2017 թվականի հանրաքվեում քվեարկել Եվրամիության կազմից դուրս գալու օգտին:

ԵՄ-ից զուտ-միգրացիան աճել Է 42 հազարով՝ հասնելով 180 հազարի: Մյուս երկրներից Մեծ Բրիտանիա ներհոսը աճել Է 36 հազարով՝ մինչեւ 201 հազար մարդ:

Ընդամենը Մեծ Բրիտանիա Է եկել 294 հազար մարդ, որոնց երկու երրորդն ուներ որոշակի աշխատատեղ:

Հուլիսից մինչեւ սեպտեմբեր Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի երկրների քաղաքացիների թիվը կազմել Է երկու միլիոն:

Միաժամանակ ՆԳ նախարարությունը տեղեկատվություն Է հրապարակել Բրիտանիայում ապաստան ստանալ ցանկացողների թվի վերաբերյալ: Հուլիսից մինչեւ սեպտեմբեր ստացվել Է 10 հազար 156 դիմում: Դա եռամսյակային ամենաբարձր ցուցանիշն Է 2003 թվականից ի վեր: Այն  64 տոկոսի աճ Է արտացոլում նախորդ երեք ամսվա համեմատությամբ:

Ամենաշատ դիմումներն ստացվել են Էրիթրեայից (3726), Սուդանից (2842), Իրանից (2407) եւ Սիրիայից (2402) եկածներից:

Մեկ տարվա ընթացքում, որը լրացել Է սեպտեմբերին, Սիրիայից խոցելի անձանց տեղափոխման ծրագրով Մեծ Բրիտանիայում բնակեցվել Է 162 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am