Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն ձերբակալել է զինված հանցախմբի 21 անդամի, ովքեր թիրախավորել էին քաղաքացիների և իշխանության մարմինները

ԱԱԾ-ն ձերբակալել է զինված հանցախմբի 21 անդամի, ովքեր թիրախավորել էին  
քաղաքացիների և իշխանության մարմինները

ԵՐԵՎԱՆ 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի 21 անդամի: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել բավարար ապացույցների համակցության հիման վրա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: «Նրանց նկատմամբ առկա է հիմնավոր կասկած: Մենք միջնորդություն ենք ներկայացնելու այդ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, սակայն այդ անձանց մեղավորության հարցը դատարանի գործն է եւ վերջակետը կդրվի դատարանում: Նախաքննության այս փուլում մենք պետք է քննություն իրականացնենք, արդյունքները ի մի կբերվեն եւ նրանց գործողություններին կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,- ասաց Համբարձումյանը:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը շեշտեց, որ խմբի անդամներին բաժանվել են հեռախոսահամարներ, որոնք գաղտնի են եղել, և նրանք կարողացել են խոսել միմյանց հետ: «Վնասազերծվել է խումբ, որն ունեցել է հստակ նպատակներ, ունեցել է հստակ մշակված ծրագրեր: Ընտրված են եղել հանցագործության թիրախներն ու կատարման եղանակները: Հասկանալի պատճառներով այս պահի դրությամբ չեմ կարող մանրակրկիտ ասել, թե ում դեմ ինչ  հանցագործություններ են ծրագրված եղել: Նրանց կազմակերպված հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական, քաղաքական անձանց, իշխանության առանձին ճյուղերի ու պետական առանձին մարմինների դեմ», -ասաց ԱԱԾ պետի տեղակալը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am