Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կրասնոյարսկում սգո օր է հայտարարված Մի-8 ուղղաթիռի աղետի կապակցությամբ

Կրասնոյարսկում սգո օր է հայտարարված Մի-8 ուղղաթիռի աղետի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոյարսկի երկրամասում նոյեմբերի 27-ին խոնարհվել են պետական դրոշները՝ ի նշան սգո Իգառկայի մերձակայքում Մի-8 ուղղաթիռի աղետի հետեւանքով զոհվածների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությանը:

Ինչպես արդեն հաղորդվել է, աղետյալ ուղղաթիռի երկրորդ օդաչուն 53-ամյա Լեւոն Տանանյանն էր, որը նույնպես զոհվածների թվում է:

«Տուրուխան» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որը փոխադրում էր «Վանկոռնեֆտ» ընկերության աշխատողներին, նոյեմբերի 26-ին կոշտ վայրէջք է կատարել տարածաշրջանի հյուսիսում՝ Իգառկայի մերձակայքում: Դրա հետեւանքով զոհվել է տասը մարդ, եւս 15-ը հոսպիտալացվել են: Հարուցվել է քրեական գործ երթեւեկության անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման մասին, որի պատճառով մարդիկ են զոհվել:

«Երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին կարգադրություն է ստորագրել՝ նոյեմբերի 27-ը սգո օր հայտարարել Տուրուխանի շրջանում ուղղաթիռի վթարից զոհվածների հիշատակին: Սգո օրը տարածաշրջանի ամբողջ տարածքում կխնորահվեն Կրասնոյարսկի շրջանի դրոշները: Բացի այդ, հեռուստառադիոընկերություններին, մշակույթի հիմնարկներին եւ այլ կազմակերպությունների առաջարկվել է ձեռնպահ մնալ զվարճալի միջոցառումներ անցկացնելուց, զվարճալի ծրագրերի ու հաղորդումների ցուցադրումից»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am