Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բոլոր ահաբեկիչները, ովքեր գտնվել են ՍՈՒ-24-ի օդաչուի փրկվելու վայրում, ոչնչացվել են

Բոլոր ահաբեկիչները, ովքեր գտնվել են ՍՈՒ-24-ի օդաչուի փրկվելու վայրում, ոչնչացվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս և սիրիացի զինվորականները ոչնչացրել են այն տարածքում գործող բոլոր ահաբեկիչներին և «այլ խորհրդավոր խմբերին», որտեղ փրկվել է ռուսական ՍՈՒ-24-ի օդաչուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Հենց մեր օդաչուն գտնվեց անվտանգության մեջ, նշված տարածքի ուղղությամբ ռուսական ռմբակոծիչների և սիրիական կառավարական ուժերի ռեակտիվ հրետանուց երկար ժամանակ հասցվեցին  զանգվածային հարվածներ»,- ասել է նա:

Կոնաշենկովի խոսքով` այդ շրջանում գործող ահաբեկիչները և մյուս խորհրդավոր խմբերը ոչնչացվել են:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմհեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի

Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի,Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am