Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՌԴ ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈՒ-ն խզել են փոխգործակցության բոլոր ուղիները

ՌԴ ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈՒ-ն խզել են փոխգործակցության բոլոր ուղիները

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի զինված ուժերը դադարեցնել են փոխգործակցությունը թեժ գծի ուղղությամբ. նաև հետ է կանչվել Թուրքիայում գտնվող  ՌԴ ռազմածովային նավատորմի ներկայացուցիչը, ով պետք է Թուրքիայի հետ կոորդիանացներ գործողությունները Սևծովյան նավատորմի և թուրքական ռազմածովային ուժերի միջև: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Այսօր, ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, խզվել են փոխգործակցության բոլոր ուղիները ՌԴ ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈՒ-ի միջև: Դա վերաբերում է ոչ միայն այսպես կոչված թեժ գծին, որը հաստատվել էր Սիրիայում ահաբեկչական օբյեկտների ենթակառուցվածքների ոչնչացման ընթացքում օդում հնարավոր միջադեպերի բացառման նպատակով»,- ասել է Կոնաշենկովը:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմհեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի

Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի,Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am