Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՌԴ-ն «ագրեսիայի» կապակցությամբ տնտեսական սահմանափակումներ կկիրառի Թուրքիայի դեմ. Մեդվեդեւ

ՌԴ-ն «ագրեսիայի» կապակցությամբ տնտեսական սահմանափակումներ կկիրառի Թուրքիայի 
դեմ. Մեդվեդեւ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ռուսական Սու-24 ինքնաթիռի վրա թուրքական ռազմաօդային ուժերի գրոհը որակել Է Ռուսաստանի դեմ ագրեսիայի գործողություն, որին ի պատասխան կկիրառվեն ռազմական, դիվանագիտական եւ տնտեսական բնույթի միջոցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Դա, անտարակույս, ագրեսիայի գործողություն Է մեր պետության դեմ Թուրքիայի, մեր հարեւանի ու նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի կողմից»,- ասել Է ՌԴ-ի կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստում:

«Այդ հանցագործության հակազդման ռազմական եւ դիվանագիտական միջոցներ արդեն եղել են եւ դեռ շարունակվելու են»,-ասել Է Մեդվեդեւը, հավելելով, որ կլինեն նաեւ տնտեսական միջոցներ:

Մեդվեդեւը նաեւ հայտարարել Է, որ ՌԴ-ի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ տնտեսական սահմանափակումների միջոցներ Է մշակում ռուսական Սու-24 ինքնաթիռի վրա թուրքական ռազմաօդային ուժերի գրոհին ի պատասխան, հայտնելով, որ նախօրյակին այդ հարցը քննարկել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Արդյունքում՝ կառավարությանը հանձնարարվել Է ագրեսիայի ակտին հակազդելու համալիր միջոցների մշակել տնտեսական, հումանիտար ոլորտներում»,-ասել Է Մեդվեդեւը: Նրա խոսքով՝ որոշումները կընդունվեն հատուկ տնտեսական միջոցառումների վերաբերյալ 2006 թվականի օրենքի հիման վրա, որը նախատեսված Է նմանօրինակ իրավիճակների համար:

ՌԴ-ի վարչապետը երկու օր Է տվել Թուրքիայի դեմ սահմանափակիչ միջոցների վերաբերյալ առաջարկություններ պատրաստելու համար: Նա ընդգծել Է, որ այդ միջոցները չեն սահմանափակվելու որեւիցե ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am