Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում

Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի դեկտեմբերի 
6-ի 
հանրաքվեի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 26-ին հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ասիլբեկ Ժեենբեկովին Ղրղզստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարության ընթացքում Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունն առավել կամրապնդվի: Խոսելով միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վերաբերյալ` Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը եւ անհրաժեշտ համարել դրանց ակտիվացումը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Ղրղզստանի օրենսդիր մարմինների համագործակցությանը, մասնավորապես, խոսել է ԵՏՄ անդամակցությունից եւ անհրաժեշտ համարել օրենսդրական լուծումներ պահանջող հարցերում լինել միասնական:

Գալուստ Սահակյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա փաստել է, որ Ղրղզստանն ու Հայաստանը եղբայրական պետություններ են եւ ընդգծել երկկողմ ու բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ասիլբեկ Ժեենբեկովը, խոսելով նաեւ Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, նշել է, որ Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի հանրաքվեի ընթացքում: Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու Հայաստանի փորձը: Նա տեղեկացրել է, որ Ղրղզստանը նույնպես մտադիր է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ հիմքում ունենալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նպատակ:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել  են նաեւ Ասիլբեկ Ժեենբեկովի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մանրամասներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am